Պուտինը կարևորել է արհեստական բանականության դերը զենքի արտադրության գործում

Պուտինը կարևորել է արհեստական բանականության դերը զենքի արտադրության գործում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, Times․am: Արհեստական բանականությունը պետք է որակական բեկում ապահովի զենքի մարտական բնութագրերի բարելավման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կազմակերպված հանդիպմանը հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հատկապես կարևորել է զենքի նոր՝ գերձայնային համակարգերի, գերհզոր լազերների, ռոբոտատեխնիկական համակարգերի ստեղծման նպատակով տեխնոլոգիաների մշակումն ու կիրառումը:

«Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ այս և այլ հեռանկարային զենքերի ստեղծման գործում առաջնահերթ նշանակություն ունի արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը, որը պետք է որակական բեկում մտցնի զենքի մարտական հատկանիշների բարելավման գործում»,- ասել է Պուտինը:

Նա նշել է, որ նման տեխնոլոգիաները պետք է ավելի ակտիվորեն կիրառվեն զենքի և զորքերի կառավարման համակարգերում, ինչպես նաև բարձր ճշգրտության հրթիռային համակարգերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում