Երևանում կկառուցվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց

Երևանում կկառուցվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, Times․am: Երևանի Կենտրոն Ա.Մանուկյան փողոց 11 հասցեում գտնվող հողամասը նախատեսվում է նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին. որոշումն ընդունել է ՀՀ կառավարությունը։

Ֆեդերացիայի ներկայացրած գործունեության ծրագրի համաձայն՝ նշված հողամասում առաջարկում է կառուցել Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 10 տարվա ընթացքում՝ կատարելով 760 000 եվրոյի ներդրում, որից 160 000 եվրոն կազմակերպության միջոցների հաշվին, իսկ 600 000 եվրոն՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում