Վիետնամում 2-6 ամսական փոքրիկներին սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ

Վիետնամում 2-6 ամսական փոքրիկներին սխալմամբ պատվաստել են կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, Times․am: Վիետնամի մայրաքաղաք Հանոյում բժիշկները 2-6 ամսական 18 փոքրիկների սխալմամբ պատավաստել են Pfizer պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Երբ մայրաքաղաքի առողջապահության վարչությունն իմացել է սխալ պատվաստման մասին, երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտության և բուժման նպատակով։

Հանոյի մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով, պատվաստված երեխաների վիճակը կայուն է։ Նրանցից որոշների ջերմությունը պատվաստումից հետո բարձրացել է, իսկ ներարկված հատվածում կարմրություն և այտուց է առաջացել։

Վիետնամի առողջապահության նախարարը երեկ երեկոյան այցելել է հիվանդանոց և տեսակցել երեխաներին։ Նա կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը՝ ապագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար, և խիստ պատժել մեղավորներին, որոնք սխալ պատվաստում են իրականացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում