Դատարանը որոշեց պետական բյուջե գանձել Առուշանյանի նկատմամբ նախկինում կիրառված գրավը

Դատարանը որոշեց պետական բյուջե գանձել Առուշանյանի նկատմամբ նախկինում կիրառված գրավը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, Times․am: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց պետական բյուջե գանձել Առուշանյանի նկատմամբ նախկինում կիրառված գրավը։

Նման միջնորդությամբ դատական նիստում հանդես էին եկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով դատախազները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործին է միացվել Առուշանյանի վերաբերյալ մյուս քրեական գործերը, որոնցից մեկի շրջանակներում Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջեց գրավի գումարը գանձել պետական բյուջե՝ մատնանշելով Առուշանյանի վերաբերյալ նոր քրեական գործի հանգամանքը. դատախազությունը գտնում է, որ Առուշանյանը խախտել է խափանման միջոցի պայմանը՝ կատարելով նոր հանցանք, ուստի, գրավի գումարը պետք է գանձվի պետական բյուջե։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու եւ քիչ առաջ հրապարակեց որոշումը՝ այն բավարարելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում