Երևանում և մարզերում գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, Times․am: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 8-ին ժամը 8։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Ինչպես տեղեկացրին ընկերությունից, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի (ամբողջությամբ), Նորք Մարաշ վարչական շրջանի (ամբողջությամբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ, Զառ, Ակունք, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաև, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 6-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 20:00-ն, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կարճաղբյուր, Մաքենիս, Լճավան, Խաչաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Վանևան, Սոթք, Մեծ Մասրիկ, Ակունք, Շատջրեք համայնքների գազասպառողների, «Ինեսա և Իրինա քույրեր», «Գոգա և Սեդա Հարությունյաններ», «Մակվիչ», «Անուշ Քնար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Կապավոր», «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում