Apple ընկերությունը անվարորդ ավտոմեքենա կարտադրի

Apple ընկերությունը անվարորդ ավտոմեքենա կարտադրի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, Times․am: Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Tesla ընկերության նախկին ինժեներ Քրիստոֆեր Մուրին, ում թիմը զբաղվել է անվարորդ ավտոմեքենա ստեղծելու գործով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Bloomberg-ի տվյալներով՝ Մուրն աշխատելու է մեքենայի ծրագրային ապահովման վրա՝ Ստյուարտ Բաուէրսի ղեկավարությամբ, ով մինչև 2019 թվականի կեսերը ևս աշխատել է Tesla-ում:

Համաձայն ԶԼՄ-ների՝ ընկերությունն արդեն 2024 թվականին մտադիր է սկսել սեփական մեքենաների արտադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում