Սահակաշվիլու գործով դատական նիստը հնարավոր է անցկացվի բանտում

Սահակաշվիլու գործով դատական նիստը հնարավոր է անցկացվի բանտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, Times․am: Վրաստանի արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ անվտանգության նկատառումներից ելնելով ձերբակալված նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու գործով դատական նիստն անցկացնել բանտում և նրան չտեղափոխել դատարան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ելնելով նրա անվտանգության շահերից՝ մենք պետք է ապահովեն նրա պաշտպանությունը, ինչպես նաև պահպանենք կարգուկանոնը»,- ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

Դատական նիստը նշանակված է նոյեմբերի 10-ին: Քննվելու են 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը բիրտ ուժով ցրելու, ինչպես նաև Imedi ընկերությունը սեփականաշնորհելու հարցերը:

Սահակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա բանտարկված է Ռուսթավի քաղաքի բանտում, որտեղ հացադուլ է հայտարարել և իրան քաղբանտարկյալ անվանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում