ԱՄՆ դատարանը կասեցրել է Բայդենի՝ ընկերությունների աշխատողներին պարտադիր պատվաստման կարգադրությունը

ԱՄՆ դատարանը կասեցրել է Բայդենի՝ ընկերությունների աշխատողներին պարտադիր պատվաստման կարգադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, Times․am: ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված կարգը միջին և խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստումների վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Դատարանի որոշումը պատասխան էր մի քանի ընկերությունների, իրավապաշտպան խմբերի և մի շարք նահանգների ներկայացուցիչների համատեղ միջնորդությանը:

Ավելի վաղ Սպիտակ տունը կարգադրել էր մասնավոր ընկերությունների մոտ 84 միլիոն աշխատակցի մինչև 2022 թվականի հունվարի 4-ը պատվաստել կորոնավիրուսի դեմ կամ կանոնավոր թեստավորում անցնել։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում