«Անխախտ եղբայրություն-2021». մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները

«Անխախտ եղբայրություն-2021». մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, Times․am: ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժանքները մեկնարկում են այսօր Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Զորավարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները:

Վարժանքները կանցկացվեն երկու փուլով: ՀԱՊԿ Հավաքանան խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորման և անցկացմանն առնչվող հարցերը, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողությունները, հումանիտար ապրանք տեղափոխող շարասյուների ուղեկցման աշխատանքները: Վարժանքները կավարտվեն բնակավայրի շրջափակման ռազմավարական դրվագով՝ անօրինական զորամիավորումների կողմից գրավման և դրանք «ոչնչացման» սցենարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում