Իրաքի թուրքական ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Իրաքի թուրքական ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, Times․am: Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում հրթիռային հարձակում է տեղի ունեցել թուրքական ռազմաբազայի վրա։ Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, այս մասին հայտնում է քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ հարձակման հետևանքով նյութական կորուստներ չեն գրանցվել։

Նեհյա Բաշիկա շրջանի ներկայացուցիչ Զենուն Յուսիֆը մանրամասնել է, որ թուրքական ռազմաբազայի ուղղությամբ 5-7 հրթիռ է արձակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում