ԱՄՆ-ում երեք համալսարանի ուսանողների տարհանել են պայթյունների սպառնալիքների պատճառով

ԱՄՆ-ում երեք համալսարանի ուսանողների տարհանել են պայթյունների սպառնալիքների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, Times․am: ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Կոլումբյան համալսարանն արտակարգ նախազգուշացում Է հայտարարել Է ողջ ավանում՝ հաղորդագրություններ ստանալով մի քանի շենքերում պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Columbia Daily Spectator համալսարանական թերթը հաղորդել Է, որ արդյունքում տարհանվել են երկու համալսարանական շենքեր:

Ավելի ուշ տագնապը կեղծ Է ճանաչվել:

«Այսօրվա սպառնալիքների հետաքննությունից հետո Նյու Յորքի ոստիկանության կողմից պայթյունները վստահության արժանի չեն համարվել, եւ համալսարանական ավաններն ազատ են կրկին բնակացնելու համար»,-հաղորդվում Է Կոլումբյան համալսարանի Twitter-ում:

Քոռնելի համալսարանը նախազգուշացումը հրապարակել Է Twitter-ում եւ իր վեբ-կայքում՝ կոչ անելով տարհանել իր ավանի ուսանողներին ու աշխատակիցներին:

«Ոստիկանները շարունակում են պայթյունների սպառնալիքների հետաքննությունը Իթաքայի համալսարանական ավանում, իրականացվում Է շենքերի մաքրում: Խնդրեմ, շարունակեք խուսափել կենտրոնական ավանից», հաղորդվում Է համալսարանի Twitter-ում:

Բրաունի համալսարանն իր ավանի մեծ մասը նույնպես տարհանել Է պայթյունի սպառնալիքի պատճառով:

«Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով հաղորդագրություն ստանալուց հետո Բրաունի համալսարանի հանրային անվտանգության դեպարտամենտը տարհանել Է Գրինի համալսարանական քոլեջի հարեւանությամբ գտնվող մի քանի շենքեր: Տեղում սպաներն ակտիվ հետաքննություն են անցկացնում տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ»,- The Hill-ին հայտարարել Է համալսարանի ներկայացուցիչ Բրայան Քլարքը:

Նշվում Է, որ առայժմ պարզ չԷ, թե ով Է կանգնած սպառնալիքների հետևում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում