Ռուսաստանցի երկու տղամարդ 1 կգ կոկաին են կուլ տվել

Ռուսաստանցի երկու տղամարդ 1 կգ կոկաին են կուլ տվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, Times․am: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում մաքսայինները երկու ռուսաստանցի տղամարդու են ձերբակալել, որոնք ժամանել են Բրազիլիայից: Այս մասին հայտնում է «ՌՒԱ Նովոստի»-ն:

Նրանք ձերբակալվել են Ստամբուլ-Մոսկվա ուղևորատար չվերթի մաքսային ստուգման ժամանակ: 

Բուժզննում անցնելիս ձերբակալվածների որովայնից100 գլանաձև տարա է դուրս բերվել, որոնց մեջ կոկաին է եղել: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 961 գրամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում