Իրանի ՀՕՊ-ը ամերիկյան երկու ԱԹՍ է որսացել

Իրանի ՀՕՊ-ը ամերիկյան երկու ԱԹՍ է որսացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, Times․am: Իրանի ՀՕՊ-ը Հորմուզի նեղուցում «Զոլֆաքար-1400» զորավարժությունների ժամանակ ամերիկյան MQ-9 եւ RQ-4 ԱԹՍ-ներ է որսացել, որոնք մտել են զորավարժությունների անցկացման գոտի, հաղորդում է IRNA-ն։ ԱԹՍ-ները ստիպված են եղել ԻԻՀ սահմաններից հետադարձ ուղի բռնել։

Զորավարժություններին մասնակցում են Իրանի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը, ցամաքային զորքերը, ինչպես նաեւ օգտագործվում են սեփական ԱԹՍ-ներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում