Հակաթալիբյան ճակատը հայտարարել Է Քաբուլի նահանգում պայքար սկսելու մասին

Հակաթալիբյան ճակատը հայտարարել Է Քաբուլի նահանգում պայքար սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, Times․am: Զինված խմբավորումը Աֆղանստանի Քաբուլի նահանգում հայտարարել Է Ազգային դիմակայության ճակատին (ԱԴՃ) աջակցելու եւ «Թալիբան» շարժման զինյալների դեմ իր պայքարն սկսելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսաուղերձում, որը նոյեմբերի 9-ին հրապարակվել Է սոցցանցերի աֆղանական սեգմենտում, ասվում Է, որ զինված խմբավորումն աջակցում Է ԱԴՃ-ին՝ Ահմադ Մասուդի գլխավորությամբ, եւ պատրաստ Է պայքարել «Թալիբան»-ի զինյալների դեմ: Նախօրյակին ԱԴՃ-ին իր աջակցության մասին Է հայտարարել Աֆղանստանի Թահարի հյուսիսարեւելյան նահանգի զինված խմբավորումը:

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսին Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին գործնականում առանց մարտի գրավել են երկրի գրեթե բոլոր նահանգները: Օգոստոսի տասնհինգին արմատականները մտել են մայրաքաղաք, ինչից հետո այնտեղից փախել են նախագահ Աշրաֆ Ղանին եւ նրա կաբինետի անդամները: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում