Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. որոշ մարզերում ձյան առատ տեղումներ են սպասվում

Ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով. որոշ մարզերում ձյան առատ տեղումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, Times․am: Այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, մասնավորեցնելով, որ ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում