Գորիսի փոխքաղաքապետը կալանավորվել է

Գորիսի փոխքաղաքապետը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, Times․am: Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին գրում է 1Lurer.am-ը։

Նրան նախորդ ամիս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը գրավով ազատ էր արձակել:

Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում