ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, Times․am: ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի՝ Միջերկրական ծովի արեւելյան մասում հորատման աշխատանքների համար սահմանված պատժամիջոցները, ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։

«Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին ի պատասխան սահմանափակիչ միջոցների շրջանակի գնահատումից հետո խորհուրդն այսօր որոշում է ընդունել ռեժիմը ևս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 12 – ը, երկարաձգելու մասին», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում