ԱՄՆ-ն ԵՄ դաշնակիցներին նախազգուշացրել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հավանականության մասին

ԱՄՆ-ն ԵՄ դաշնակիցներին նախազգուշացրել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, Times․am: ԱՄն-ն ԵՄ դաշնակիցներին նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա, քանի որ լարվածությունը Մոսկվայի և ԵՄ-ի միջև ներգաղթյալների և էներգետիկ մատակարարումների հարցերում խորանում է: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Վաշինգտոնը հետևում է ռուսական ուժերի տեղակայմանն Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում և հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ իր մտահոգություններն է փոխանցում եվրոպացի գործընկերներին:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները հինգշաբթի երեկոյան հայտարարել են, որ ԱՄՆ-ն խորհրդակցում է դաշնակիցների հետ ռուսական զորքերի տեղաշարժը՝ Ուկրաինան համարելով իրենց գործընկեր և դատապարտելով ցանկացած «ագրեսիվ գործողություն» Ռուսաստանի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում