Վրացի և թուրք սահմանապահները համատեղ զորավարժանքներ են անցկացրել

Վրացի և թուրք սահմանապահները համատեղ զորավարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, Times․am: Վրացի և թուրք սահմանապահները համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել Սամցխե-Ջավախեթի մարզի սահմանամերձ հատվածում:

Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը, զորավարժանքներին մասնակցել են Վրաստանի սահմանապահ ոստիկանության Ախալցխայի վարչության ռազմավարական և Թուրքիայի Զինված ուժերի 25-րդ գումարտակի խմբերը:

Ըստ զորավարժությունների սցենարի նախատեսվում էր անօրինական ներգաղթյալների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունի անօրինական փոխադրման փորձի կանխում իրականացնել:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժանքի նպատակը փորձի փոխանակում է ցամաքային սահմանների պահպանության ոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում