Նիգերիայում ավազակները քաղաք են գրավել

Նիգերիայում ավազակները քաղաք են գրավել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, Times․am: Անհայտ զինված մարդիկ գրավել են Գատավա քաղաքը Նիգերիայի հյուսիսի Սոկոտոյի նահանգում, քաղաքի հինգ բնակիչների պանտանդ վերցրել եւ նրանց համար 500 հազար նայր (շուրջ հազար դոլար) փրկագին են պահանջել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 12-ին հաղորդել Է Premium Times թերթը:

Ականատեսների տվյալներով՝ հանցագործներն իրենց հետ տարել են պատանդներին եւ հայտարարել, թե նանց չեն թողնի մինչեւ պահանջված գումարի վճարումը: Մոտավորապես մեկ ամիս առաջ նրանք 20 մարդ Էին առեւանգել նույն քաղաքից եւ վերցրել 11 միլիոն նայր (մոտավորապես 20 հազար դոլար)՝ որպես փրկագին:

Թերթը նշում Է, որ նման հարձակումները դառնում են կանոնավոր, եւ որ ելուզակները յուրատեսակ հարկ են դնում բնակիչների վրա: Այսպես, Գատավայի հարեւան Թարա բնակավայրում նրանք բնակչությունից պահանջել են 7 միլիոն նայր, այդ դեպքում առանց պատանդների առեւանգման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում