Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր «ինչպես քանդել պետությունը»
16/11/2021 11:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, Times․am: Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր «ինչպես քանդել պետությունը»։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբը.
«Երեք տարում փոխվել է.
– 4 Պաշտպանության նախարար
– 4 ԱԱԾ պետ
– 5 Արցախի ՊԲ հրամանատար
– 3 Արտգործնախարար
Սա բարդ տարածաշրջանում, կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանում։ 2018-ին ստանալ 30 տարի կառուցված լուրջ, մարտունակ բանակ, ձևավորված լուրջ անվտանգության գոտի ու աշխատանքային բանակցային գործընթաց, իսկ 2021-ին՝ ունենալ ջախջախված ու բարոյալքված բանակ, թշնամու անարգել մուտք ցանկացած պահի, ցանկացած տեղից, ու թշնամու մաքսակետեր քո ճանապարհներին։ Ինչպես քանդվեց պետությունը. հենց այսպես»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում