Գորիսում լսվում են կրակոցների ձայները. փոխհրաձգությունը Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան

Գորիսում լսվում են կրակոցների ձայները. փոխհրաձգությունը Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, Times․am: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Գորիսում այս պահին լսվում են կրակոցներ՝մանրամասնելով, որ փոխհրաձգությունը մոտավորապես Իշխանասարից դեպի Սիսիան հատվածում է տեղի ունենում։

«Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան։ Ներկա պահին անգամ Գորիսում լսվում են կրակոցների ձայները, ուրիշ տվյալ չունեմ, փորձում եմ պարզել՝ ինչ է կատարվում»։

Քոչարյանը նաև անդրադարձավ տեղեկություններին, թե ինտենսիվ փոխհրաձգությունը ծավալվում է Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի ուղղությամբ:

«Սիսիանի հատվածում ունենք Ծիծեռնաքար։ Իշխանասարի ու Ծիծեռնաքարի բարձունքի հատվածում է, կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, մինչև աչքովս չտեսնեմ»,- ասաց Քոչարյանը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում