Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, Times․am: Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում