Ադրբեջանը հայտնում է 10 վիրավորի և 7 զինվորի մահվան մասին, այդ թվում՝ մեկ սպայի

Ադրբեջանը հայտնում է 10 վիրավորի և 7 զինվորի մահվան մասին, այդ թվում՝ մեկ սպայի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 16-ին Հայաստանի զինված ուժերի հետ մարտերի հետևանքով 7 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։ Նրանց թվում է մեկ սպա։

Բացի այդ, վիրավորվել է 10 զինծառայող։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում