Նոյեմբերի 17-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակ է բացել Տավուշի սահմանի որոշ ուղղություններով

Նոյեմբերի 17-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակ է բացել Տավուշի սահմանի որոշ ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, Times․am: Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, հայտնում է ՊՆ-ն։

Նոյեմբերի 18-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում