ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում. Միշուստին

ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում. Միշուստին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, Times․am: Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,-հավելեց ՌԴ վարչապետը:

Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի մասին՝ նշելով, որ հավելվածն արդեն ավելի քան մեկ միլիոն օգտատեր է հավաքել։

Նա նշեց, որ այս հավելվածը թեթևացրել է սահմանային հսկողությունը ուղևորների նկատմամբ, այսինքն ՝ զգալիորեն օգնել է ոչ դյուրին պայմաններում անվտանգ ուղեւորափոխադրումներին։

«Համակարգին արդեն միացել են ԵԱՏՄ երկրները, քննարկվում Է ԱՊՀ մյուս երկրների և համագործակցության սահմաններից դուրս երկրների միացումը»,- ասաց Միշուստինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում