Կովսականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Կովսականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, Times․am: Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ականազերծման գործակալության աշխատակիցը պայթել է ականի վրա: Այս մասին հայտնում է Սպուտնիկ.Արմենիա գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Արցախի օկուպացված Կովսական քաղաքում: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է դեպքը:

Պայթյունի հետևանքով վիրավորվածը 1972 թ. ծնված Վագիֆ Ալիզադ օղլուն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում