Երևանում շարժվեք, մեզ մենակ մի թողեք. սա է այսօր հայ զինվորի խնդրանքը. Կարին Տոնոյան

Երևանում շարժվեք, մեզ մենակ մի թողեք. սա է այսօր հայ զինվորի խնդրանքը. Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, Times․am: Երեւանում շարժվեք, մեզ մենակ մի թողեք. Սա է այսօր հայ զինվորի խնդրանքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

«Հայ զինվորն այսօր իրեն անտեր է զգում, նա չգիտի՝ վաղը կլինի, թե չի լինի: մենք 5 հազար զավակ տվեցինք՝ հավատակլով ստերին: Հիմա ասում են՝ էլ սուտ չենք խոսում: Մեկ օրում 30 զոհ տվեցին եւ գերիներ եւ մենք շարունակում ենք ստողին, խաբողին, երկիր տվողին, բայց չենք հավատում իրար, կասկածում ենք իրար»,-ասաց նա՝ կչ անելով բոլորին դուրս գալ փողոց եւ հասնել մեծ հաղթանակի:

«Այլեւս որեւէ մեկը չի օգնելու հայ ժողովրդին, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ մենք ենք միայն կռիվ տալու մեզ համար: Դա ապացուցել են պատմության ընթացքում մեր փառապանծ զավակները:

Մեր երկիրը հոջորջվում է ժողովրդավարական: Կա՞ մեկ ուրիշ ժողովրդավարական երկիր, որտեղ ամեն ինչ մեկ անձ է որոշում: Դուրս եկեք փողոց եւ պահանջեք ձեր իրավունքը՝ լինել իրազեկված: Իհարկե, դա ունենալու է շարունակություն, մենք գիտենք, թե մոտալուտ ինչ զարգացումներ կլինեն, ինչպես եք պայքարելու այնքան, մինչեւ հասկականք, որ ժողովուրդը հաշտվել է այս փաստի հետ: նմենք ընդամենը 5 օրում կդառնանք հազարներ, կդառնանա քայն կրիտիկական թիվը, որը վերջապես որոշում կկայացնի մեր երկրում: Չի կարելի թույլ տալ, որ 3 մլն մարդու ճակատագիրը որոշի մեկ մարդ: Դա շատ վտանգավոր է»,-ընդգծեց Կարին Տոնոյանը:

Նշենք, որ նախօրեին Կարին Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով. «Սկսում ենք ժամը 14.00 մեր պահանջը վարչապետին ներկայացնելով, հետո բոլորով գնում և մեր պահանջը ներկայացնում ենք նախագահին, այնուհետ գնում ենք ԱԺ, ապա ժամը 17.00 միանում Հանրապետության հրապարակի հավաքին։ Այլևս միասին է լինելու պայքարը։ Շեշտել ենք՝ սա վերկուսակցական շարժում է. հանուն հայոց բանակի, հայ զինվորի և Հայաստանի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում