Բանակայինների ԱԱ. Արման Անդրեասյանը՝ ոսկե մեդալակիր

Բանակայինների ԱԱ. Արման Անդրեասյանը՝ ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, Times․am: Թեհրանում անցկացվող ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում, ազատ ոճի ըմբիշների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը դարձել է արծաթե մեդալակիր։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը և 61 կգ քաշային Հարություն Մանուկյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում