Մայրաքաղաքում անձրև է սպասվում, մարզերում ձյան տեսքով տեղումներ կլինեն

Մայրաքաղաքում անձրև է սպասվում, մարզերում ձյան տեսքով տեղումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, Times․am: Մայրաքաղաքում այսօր ցերեկը, նոյեմբերի 24-ի գիշերը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 24-ին` ուշ երեկոյան, 25-ին և 26-ին սպասվում է անձրև:

Մարզերում այսօր ցերեկը, նոյեմբերի 24-ի գիշերը, 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 24-ին` ուշ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, նոյեմբերի 25-ին և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում