Թուրքիայի խորհդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայի խորհդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, Times․am: Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Duvar-ը։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աջ ծայրահեղական Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Օլջայ Քըլավուզը վիրավորել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Սալահեթթին Դեմիրթաշին։

«Սալահեթթին Դեմիրթաշն անարժանապատիվ ահաբեկիչ է և կեղտոտ մարդ»,- ասել է Քըլավուզը։

Լեզվակռվից հետո, որի ընթացքում պատգամավորները միմյանց անվանել են ահաբեկիչներ, նրանք անցել են ֆիզիկական ուժի գործադրման ու ծեծկռտուքի։

Սոյլուն նախընտրել է վիրավորել պատգամավորներին, այլ ոչ թե պատասխանել նրանց հարցերին, իսկ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Մահիր Բաշարըրին էլ անվանել է «թունավոր օձ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում