ՀՀ-Ադրբեջան ՊՆ-ների միջև կապն արդեն առկա է․ առաջին անգամ է նման բան տեղի ունենում․ փաստը գնահատելի է

ՀՀ-Ադրբեջան ՊՆ-ների միջև կապն արդեն առկա է․ առաջին անգամ է նման բան տեղի ունենում․ փաստը գնահատելի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, Times․am: Նիկոլ Փաշինյանը գնահատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև կապը ստեղծվել է։

«Նախկինում պաշտպանության նախարարների միջև երբեք կոնտակտ չի եղել, առաջին անգամն է նման բան տեղի ունենում, ու դա, մի տեսակ, իմպրովիզով ստացվեց, երբ փորձում էինք հասկանալ, թե ինչ կարող ենք անել փոխադարձ մեղադրանքների հետ, թե ով խախտեց հրադադարը և այլն։ Կապը հաստատված է, փաստն ինքնին գնահատելի է։ Ես գնահատում եմ Ադրբեջանի նախագահի այդ որոշումը։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքանով արդյունավետ կլինի», – ասաց վարչապետը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հետ ՝ առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում