Մատաղիսում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

Մատաղիսում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, Times․am: Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսի ուղղությամբ:

Հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում