Շվեդիայի վարչապետը ընտրվելուց ժամեր անց հրաժարական է տվել․ նա Շվեդիայի առաջին կին վարչապետն էր

Շվեդիայի վարչապետը ընտրվելուց ժամեր անց հրաժարական է տվել․ նա Շվեդիայի առաջին կին վարչապետն էր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, Times․am: Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո: Այս մասին հայտնում է Radio Sweden-ը:

«Շվեդիայի նորընտիր վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, ինչ խորհրդարանական քվեարկության արդյունքում ընտրվել էր վարչապետի պաշտոնում»,- հայտնել է ռադիոկայանը:

Նշենք, որ Անդերսոնը Շվեդիայի առաջին կին վարչապետն էր։ Ի պաշտպանություն 54-ամյա Անդերսոնի քվեարկել էր 117 պատգամավոր, դեմ՝ 174, ձեռնպահ՝ 57։ Հաղթելու համար նրան բավական էր, որպեսզի Ռիկսդագի անդամների մեծամասնությունը, այսինքն՝ 349 պատգամավորներից առնվազն 175-ը դեմ չքվեարկեին։

Մինչև վարչապետ ընտրվելը, Անդերսոնը եղել է Շվեդիայի ֆինանսների նախարարը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում