AM | RU
USD
EUR
RUB

Քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում․ «Ժողովուրդ»

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում, այս անգամ՝ սոցիալական: Բանն այն է, որ նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ձեւավորվեց Հատուկ քննչական ծառայության հիմքով, ավելի ապահովված է: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ստանում են միջինը 1 միլիոն դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստանում են ամսական 300-350.000 դրամ միջին աշխատավարձ: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի քննչական ծառայության քննիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները նույնպես ստանում են 300-ից 350 հազար դրամ աշխատավարձ։

Եւ հիմա քննչական մարմիններում աշխատող քննիչները արդարության հարց են բարձրացնում՝ ինչու պետք է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի բարձր դասվի, ավելի կարեւոր համարվի եւ գնահատվի պետության կողմից՝ բարձր աշխատավարձերի տեսքով, իսկ, օրինակ, սպանության բացահայտումները համարվեն երկրորդական:

Սա նշանակում է՝ պետության համար մարդը, մարդու կյանքը երկրորդական հարց է, գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, որի համար չի խնայվում ոչինչ: Մեզ հետ զրույցում շատ քննիչներ բարձրաձայնեցին, որ օպերները լուրջ աշխատանք են անում, գործ են բացահայտում եւ քննիչների նման ցածր աշխատավարձ են ստանում. եթե այսպիսին է վերաբերմունքը, ապա իրենք էլ կաշխատեն իրենց ստացածի համապատասխան, եւ արդյունքն ու բացասական ազդեցությունը կրելու է պետությունը: Հավելենք, որ, այս իրականությանը զուգահեռ, ՀՀ կառավարությունը քննարկում է դատախազների, գլխավոր դատախազի աշխատավարձը 120 տոկոսով բարձրացնելու հարցը:


Ինչո՞ւ է այս անարդար մոտեցումը. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանեց, թե նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում ու Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումում, որը դատարանի եւ կոմիտեի միջին օղակն է:

«Հետեւաբար անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը, բայց եթե գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի եւ դատավորի հետ, ստացվում էր, որ Գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխտավարձ պետք է ստանա, քան գլխավոր դատախազն ու նրա տեղակալները», – ասաց Անդրեասյանը:

Նախարարի պնդմամբ՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ իրենք որեւէ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման հարց չեն քննարկել, այլ միայն փորձել են մի քանի անգամ ավելի բարդություններ ու ռիսկեր ունեցող հակակոռուպցիոն համակարգում այնպես անել, որ բարձացումը լինի տրամաբանված։ «Դրա համար դրել ենք քննարկման, նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը», -ասաց Անդրեասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Եռակողմ հայտարարության մեջ տառ անգամ չկա ռազմագերիների վերադարձի մասին Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. Պուտինը` Փաշինյանին Պետք է ստեղծել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով․ հայտարարություն Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը Պուտին, Ալիև և Փաշինյան եռակողմ բանակցություններն ավարտվել են․ շուտով կտարածվի հայտարարություն Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք. Նիկոլ Փաշինյան Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան Այս իրավիճակում գործող վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող․ հայտարարություն Մեծ Բրիտանիան ռազմական տեխնիկա կփոխադրի Գերմանիա «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի» Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի. տեսանյութ Փաշինյանը ժամանեց Սոչի՝ հանդիպելու Պուտինի և Ալիևի հետ․ տեսանյութ Ադրբեջանից ՌԴ միջնորդությամբ վերադարձած զինծառայողը Բաքվում վիրահատվել է. 24News.am Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հայկական կողմը հրաժարվել է, Արցախը հանձնված է Ոստիկանները բերման են ենթարկում իրազեկման ակցիա իրականացնող Արա Զոհրաբյանին Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Սոչի Պատրաստ եմ իմ ազգի համար լինել և կոշկարար, և հավաքարար, և ղեկավար Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը 19:0 հաշվով պարտվել է Բելգիային ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն Է գումարում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով Ադրբեջանը հայկական կողմին երկու գերեվարված զինվորի է փոխանցել Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սոչի․ նախատեսվում է եռակողմ հանդիպում Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք է հրահրվել ադրբեջանցիների կողմից 3 մարզերում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, Գորիսում և Քաջարանում մառախուղ է Երևանի և 6 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը Փաշինյանը սենսացիոն հայտարարություն արել․ «Հրապարակ» Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը նշել ծննդյան տարեդարձը․ «Հրապարակ» Վայքի իշխանական թեկնածուն մեղադրվել է կաֆել-մետլախ գողանալու մեջ․ «Ժողովուրդ» Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ» Սահմանագծումից ու սահմանազատումից հետո էլ երաշխիք չկա, որ խաղաղ կլինի Ինչ աստիճան պետք է մարդ զերծ լինի ազգային արժանապատվությունից, որ աղաչի Թուրքիային իրեն քաղցր աչքով նայել Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ Ռուսաստանում փորձարկվում է ՄիԳ-31 կործանիչ-կալանիչի արդիականացված տարբերակը 37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն Բանակին պետք է զենք, զենքը պետք է գնել փողով, փողը ստեղծում է տնտեսությունը, բայց․․․ ՀՀ տարբեր բնակավայրերում ձյուն է. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Մեղրիի լեռնանցքներում՝ մառախուղ Չինաստանը հայտարարել է Իրանի հետ համատեղ ճնշմանը դիմակայելու պատրաստակամության մասին Պատերազմի մասնակից ևս 28 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan