Փաշինյանը պաշտոնանկ կանի Արտակ Դավթյանին, նոր ԳՇ պետ կնշանակվի Կամո Քոչունցը. «Սպուտնիկ»

Փաշինյանը պաշտոնանկ կանի Արտակ Դավթյանին, նոր ԳՇ պետ կնշանակվի Կամո Քոչունցը. «Սպուտնիկ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել պաշտոնանկ անել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիան», Դավթյանի հնարավոր պաշտոնանկության պատճառներից մեկը կապված է ոչ պիտանի զինամթերք գնելու պատճառով հարուցված քրեական գործի հետ, որի շրջանակներում կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Ըստ աղբյուրի, Դավթյանի փոխարեն ԳՇ պետ կնշանակվի նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում