Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենան կգնեն. արժեքը՝ 90 միլիոն դրամ

Ալեն Սիմոնյանի համար ծառայողական նոր մեքենան կգնեն. արժեքը՝ 90 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: Կառավարության այսօվա նիստում որոշում կայացվեց թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի մեկ անձից գնման ընթացակարգով:

Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։

«ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն», – ասված է որոշման նախագծում:

Նշվում է նաև, որ BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին:

Ալեն Սիմոնյանի նոր մեքենայի գնման համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում