Ադրբեջանը սոցիալական ցանցերում իրականացնում է ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման փորձեր

Ադրբեջանը սոցիալական ցանցերում իրականացնում է ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման փորձեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:

Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց:

Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին:

Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ԱԱԾ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում