ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու խնդրանքով
25/11/2021 15:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում աջակցության խնդրանքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության համար: Ինչպես գիտեք Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ դա շարունակել», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում