ՀՀ տարբեր բնակավայրերում ձյուն է. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Մեղրիի լեռնանցքներում՝ մառախուղ

ՀՀ տարբեր բնակավայրերում ձյուն է. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Մեղրիի լեռնանցքներում՝ մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Գորիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում