Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն

Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: Նոյեմբերի 24-25-ին անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները:Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր: Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում