AM | RU
USD
EUR
RUB

37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման և ձեռքբերման համար

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, Times․am: ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021թ. օգոստոսի 9-ին հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալով մի քանի տասնյակ անձանց օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ վարորդական վկայականի տրման ապօրինի հիմքեր ստեղծելու դեպքի առթիվ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Այս գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա.Ս.-ն 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հուլիս իր մտերիմ անձնավորության միջնորդությամբ, մի քանի տասնյակ անձանց վարորդական վկայականի տրման համար նախատեսված գործնական քննությունները սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու, դրական գնահատելու և դրա հիման վրա նրանց վարորդական վկայական տրամադրելու համար յուրաքանչյուրից ստացել է 75.000-150.000-ական ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց տրվել են վարորդական վկայականներ:

Նախաքննության ընթացքում, ապացույցների բավարար գնահատմամբ, ՃՈ տեսուչին 24.08.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ նրան օժանդակած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ձեռք բերելու և կաշառքի միջնորդության համար մեղադրանքներ են առաջադրվել նաև 35 անձի:

«Այս գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ հիշյալ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ նույնատիպ սխեմայով գործնական քննությանը փաստացի չմասնակցած կամ ձևական մասնակցած անձանց վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ բազմադրվագ մեկ այլ քրեական գործով առերևույթ կաշառք ստացած ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական տարածքային բաժանմունքի տեսուչի և կաշառք տվողներից մեկի մասով ներկայումս դատական քննություն է իրականացվում, իսկ վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով կաշառք տված 6 անձի մասով դատարանը կայացրել էր մեղադրական դատավճիռներ: Ելնելով դատական ակտը վերջնական ուժի մեջ մտնելու հանգամանքից՝ ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ, հանցավոր ճանապարհով այդ անձանց ստացած վարորդական իրավունքի վկայականները ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության որոշումներով ճանաչվել են անվավեր»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ գործընթացը լինելու է շարունակական:

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan