AM | RU
USD
EUR
RUB

Այսօր տեղի կունենա եռակողմ հանդիպումը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Սոչիում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպումը, սակայն հանդիպմանն ընդառաջ՝ փակ դռների հետեւում բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջեւ՝ Մոսկվայի գլխավորությամբ: Նախօրեին, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինը ներկայացրել էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ տնտեսական, տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում՝ ասելով, որ հենց այդ հարցերն են նախատեսում այսօր քննարկել Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Նախորդ օրն էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ:

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը եւս քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հետաքրքիր է նաեւ հայ-թուրքական օրակարգը. Երեւանը հայտնել է Մոսկվային՝ պատրաստակամ է առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսել, թեեւ Անկարան ամենաբարձր մակարդակով վերջին ամիսներին ներկայացնում է Երեւանին իր նախապայմանները:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կտրուկ փոփոխություններ հանդիպումից հետո չի սպասվում: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվի իրավիճակը ռեգիոնում կողմերի միջեւ, հումանիտար խնդիրները, ինչպես նաեւ գլխավոր խնդիրները լուծելու տեսլականը:


«Բեկում չի լինի, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանն անընդհատ նախապայմանների լեզվով են խոսում: Նրանք կառուցողական դաշտ չեն տեղափոխվում եւ փորձում են իրավիճակից քաղել քաղաքական մաքսիմալ արդյունքները»։ Նրա խոսքով՝ միակ հարցը, որի շուրջ հնարավոր է քիչ թե շատ համաձայնության հասնել, դեմարկացիայի-դելիմիտացիայի հարցն է, որը կարող է սկսվել այս հանդիպումից հետո»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 14:00-ի դրությամբ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված Բերման են ենթարկվել Այնթապի գյուղապետն ու նրա եղբայրը Քվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է Շուշիի հարակից տարածքում պահանջել են իջեցնել հայկական դրոշները. շաբաթն` ամփոփ Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազություն Հրդեհ՝ Վանաձորում․ բնակարանում հայտնաբերվել է դի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Իրականացվել է ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար Առավոտյան ժամը 8:00-ին բերման են ենթարկվել Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուն ու շտաբի համակարգողը Վանո Սիրադեղյանը հուղարկավորվեց Կոթիի ընտանեկան գերեզմանատանը Սեյրան Օհանյանին թույլ չեն տալիս ծանոթանալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի վերլուծությանը. Փաստինֆո Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում Ադրբեջանի ԶՈւ հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական արարքները և՛ Հայաստանում, և՛ Արցախում նույնաբնույթ են Արցախցի անասնապահի սպանությունն իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո. Արցախի ԱԳՆ ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը Ադրբեջանի զինվորականները սպանել են արցախցուն․ Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել «Իր անասունները պահելիս է եղել, թուրքերը եկել ու տարել են». ով է Արցախում այսօր գերեվարված քաղաքացին Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ» բանաձևը Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որ շարունակել են ձեռնոց նետել փորձություններին Կապի մեջ ենք 2 կողմերի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպան Ընտրյալ ղեկավարների, հեղինակավոր անձանց անազատության մեջ պահելը հանցանք է պետականության նկատմամբ․ ՀՅԴ Սյունիքի ՄԿ Սամվել Բաբայանը սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին Գերմանիայում անցկացվել է կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների խնդիրները՝ Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո. ՄԻՊ Դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը Պատերազմից 1 տարի անց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել, իսկ իշխանությունը զբաղված է կլոունադայով 5 մարզերի որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Սիսիան-Գորիսում՝ մառախուղ, կա փակ ճանապարհ Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին․ «Իրավունք» Կողբի համայնքապետի պաշտոնակատարը, կորոնավիրուսով վարակված, քարոզարշավի է մասնակցել․ «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Վաղարշակ Հարությունյանին ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. այլընտրանքային թեկնածու կա․ «Իրավունք» Իշխանական գիշերային նիստը. հայտնի է՝ ինչ են քննարկել. «Ժողովուրդ» ՊՆ-ում 44-օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվել․ «Հրապարակ» Քոչարյանը թիմակիրցների հետ քննարկել է քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը. «Ժողովուրդ» Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել․ «Հրապարակ» Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմական համագործակցության ծրագիրը Այստեղ մեր ժողովուրդը արյուն է հեղել. այն նզովք է դառնալու նրանց համար, որոնք մեր հայրենիքը կհամարեն անկլավ. Բագրատ Սրբազան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan