Մեծ Բրիտանիան ռազմական տեխնիկա կփոխադրի Գերմանիա «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի»

Մեծ Բրիտանիան ռազմական տեխնիկա կփոխադրի Գերմանիա «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: Մեծ Բրիտանիան պլանավորում Է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա ուղարկել Գերմանիային Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմի դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Times թերթը՝ վկայակոչելով ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռալֆ Վուդիսին:

Բանակի ընդգրկուն վերափոխման ֆոնին Լոնդոնը մտադիր Է երեք նոր ռազմակայան ստեղծել, եւ հատկապես, Գերմանիայում, Քենիայում եւ Օմանում: «Հատուկ ուշադրություն եմ դարձնում Գերմանիային, որտեղ մենք կտեղափոխենք զգալի թվով զրահատեխնիկա»,-պատմել Է զինվորականը, հավելելով, որ դա կդյուրացնի օգնության փոխադրումը Լա-Մանշի նեղուցով:

Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումները կընգրկեն Challenger 3 տանկերի կատարելագործված տարբերակներ, Boxer զրահափոխադրիչներ, Ajax թրթուրավոր մարտական մեքենաներ, հրետանային զենք եւ փոխադրամիջոցներ՝ վնասազերծված ականների եւ անօդաչուների համար: Ենթադրվում Է, որ ավելի քան 250 անձնակազմով բրիգադը կտեղաբաշխեն «ի դեպս Ռուսաստանի հետ պատերազմի»: Վերջին ժամանակներս արեւմտյան ԶԼՄ-ներում եւ Ուկրաինայում կրկին սպառնալիքներ են հնչում «Ռուսաստանի ներխուժման» առնչությամբ: Կրեմլում նմանօրինակ հայտարարությունները համարել են նպատակաուղղված տեղեկատվական արշավ լարվածության բորբոքման համար, որտեղ Ռուսաստանին փորձում են ներկայացնել որպես կողմ, որն սպառնում Է Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում