Այս իրավիճակում գործող վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող․ հայտարարություն

Այս իրավիճակում գործող վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: «Պահեստազորի սպաներ» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն են տարածել:

Հայտարարությունում ասվում է.

«Իշխող քաղաքական ուժի ապաշնորհ կառավարման արդյունքում երկիր հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում, 44-օրյա պատերազմն արժեցել է կործանման եզրին հասցված Արցախ, հազարներով հաշվվող զոհվածներ, տասնյակ հազարը գերազանցող հաշմանդամներ, գերության մեջ հայտնված հարյուրավոր զինվորներ, հետևողականորեն հարվածի տակ են առնված ազգային արժեքները, պառակտված է բնակչությունը, վտանգված է երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջությունն ու ինքնիշխանությունը, թիրախավորված է Հայ առաքելական եկեղեցին, մեր մշակութային ինքնությունը:

Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ: Շարունակական ձախողումները վկայում են, որ գործող իշխանությունն անզոր է բեկել դրությունը, չունի միջազգային բավարար հեղինակություն, չի վայելում ժողովրդի երբեմնի աջակցությունը, պարտված գերագույն գլխավոր հրամանատար, տարբեր քրեական գործերով հետապնդվող սպայական կազմ ունեցող բանակը կորցրել է մարտունակությունը, ինչն օրեր առաջ հանգեցրել է չորստասնյակի հասնող զինվորների գերության հանձնվելու դեպքերի:

Առկա իրավիճակում գործող վարչապետը չի կարող լինել արդյունավետ բանակցող, կազմակերպել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է ողջամիտ ուժերի համախմբում երկիրը ստեղծված իրավիճակից հանելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում