Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղադրվել է Ադրբեջանին պատկանող SOCAR-ի բենզալցակայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: Սյունիքի մարզում Գորիս-Կապան ավտոճանապարհը զավթած ադրբեջանցիները ոչ միայն մաքսակետ են տեղադրել, այլ նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան բացել։ Ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը պատմել է, որ ճանապարհի այդ հատվածում տեղադրված բենզալցակայանը կառուցվել է ինքնասպասարկման մոդելով։ Դրա վրա տեղադրված են երեք վառելիքային բաքեր, վաճառվելու է ԱԻ-95 պրեմիում, ԱԻ-92 և դիզելային վառելիք։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

«Դրանով մենք պայմաններ ենք ստեղծել բոլոր տեսակի ավտոմեքենաների վառելիքի ապահովման համար», – Trend-ի հետ զրույցում տեղեկացրել է Ահմեդովը։

Նշենք, որ SOCAR-ը Ադրբեջանին պատկանող նավթի և բնական գազի ընկերություն է։

Դեռևս ամիսներ առաջ Գորիսի փոխքաղաքապետը, Շուռնուխ բնակավայրի բնակիչները և համայնքապետը «Փաստինֆո»-ին հատնել էին, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը անցակետից և մաքսակետից բացի նաև բենզալցակայան է կառուցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում