Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, Times․am: Հայկական կողմի գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Այս մասին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայ-ադրբեջանական սահմանին թեև դեմարկացիա և դելիմիտացա չի արվել, բայց երկու երկրների միջև պետական սահման գոյություն ունի»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահի դերը շատ մեծ է Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման հարցում.

«Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք։ Ցավոք, նոյեմբերի 9-ի հրադարից հետո երկու կողմերն էլ ունեցել են զոհեր: Սահմանային միջադեպերը լինում են Արցախում, իսկ արդեն մայիսի 12-ից հետո ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել նաև հայ-ադրբեջանական սահմանին»,-ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում