Կոկորդիլոսը հարձակվել է զբոսաշրջիկի վրա, որը նրան քանդակի տեղ էր դրել. տեսանյութ

Կոկորդիլոսը հարձակվել է զբոսաշրջիկի վրա, որը նրան քանդակի տեղ էր դրել. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, Times․am: Ֆիլիպիններում 68-ամյա Նեհեմիաս Չիպադան որոշել էր իր ծննդյան օրը նշել «Amaya View» այգում։ Այգու ատրակցիոններից մեկը կրում է «Նոյան Տապան» անվանումը, որտեղ կա նաև ոչ մեծ ջրավազան։ Այս մասին գրում է National Geografhic-ը։

Տեսնելով այնտեղ կոկորդիլոսին և մտածելով, որ այն պարզապես քանդակ է, Չիպադան մտնում է ջրավազանը և որոշում նկարվել «քանդակի» հետ։ Սակայն մոտենալով քանդակին, պարզվում է որ այն ոչ միայն կենդանի է, այլև շատ ագրեսիվ։ Երկկենցաղը հարձակվում է տղամարդու վրա և նրան հրաշքով է հաջողվում փրկվել։

Հարձակման արդյունքում խիստ վնասվում է Չիպադայի ձախ ձեռքը։ Խայթոցն այնքան ուժեղ է լինում, որ նրա ձեռքում մնում է կոկորդիլոսի 7 սանտիմետրանոց ատամը։ Բացի այդ կոկորդիլոսը կոտրում է տղամարդու մի քանի ոսկորները։

Չիպադայի սխալը մասամբ կարելի է հասկանալ։ Ջրավազանի կողքին տեղադրված էին կրիաների քանդակներ և մտածել, որ կոկորդիլոսը նույնպես քանդակ է, բավականին տրամաբանական էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում