Կրեմլն անընդունելի է համարում անգլոսաքսոնական լրատվամիջոցների և Զելենսկու կողմից բարձրացված հիստերիան

Կրեմլն անընդունելի է համարում անգլոսաքսոնական լրատվամիջոցների և Զելենսկու կողմից բարձրացված հիստերիան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Times․am: ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ հիստերիան, որն ուռճացնում են անգլոսաքսոնական և ուկրաինական լրատվամիջոցները, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անընդունելի են։

«Այդ հիստերիան, որն այժմ ուռճացվում է անգլոսակսոնական և ուկրաինական լրատվամիջոցներով և աջակցություն է ստանում ուկրաինական քաղաքական գործիչների կողմից, երկրի ղեկավարի գլխավորությամբ, մենք գտնում ենք բացարձակ անընդունելի»,-պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, ասել է կրեմլի ներկայացուցիչը։

«Հավաստումները, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ որ մեկի վրա հարձակվել և ՌԴ-ի հասցեին քննադատությունները, որ նա իրեն ագրեսիվ է պահում, բացարձակ անհիմն են և ըստ էության սուտ»,-ասել է Պոսկովը, մեկնաբանելով Զելենսկու այն հայտարարությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրապարակային հայտարարի Ուկրաինայի վրա հարձակվելու պլանների բացակայության մասին։

«ՌԴ-ին ագրեսիայի մեջ մեղադրելը կարող է Ուկրաինայի իրական նպատակները թաքցնելու փորձ լինել, այն է՝ Դոնբասի հարցը լուծել ուժային տարբերակով։ Դա Ուկրաինայի կողմից խելահեղություն կլիներ»-հավելել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում