ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտի դեպքում Արևմուտքն օգտագործելու է փախստականներին Բելառուսի դեմ․ Լուկաշենկո

ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտի դեպքում Արևմուտքն օգտագործելու է փախստականներին Բելառուսի դեմ․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Times․am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Արևմուտքն օգտագործում է փախստականներին բելառուսական բանակը զսպելու համար, այն դեպքում, երբ Ուկրաինան կոնֆլիկտ հրահրի Ռուսաստանի դեմ։

«Նրանք հիանալի հասկանում են, որ եթե Ուրկաինան փորձի Ռուսաստանի դեմ կոնֆլիկտ հրահրել, ապա Բելառուսը մի կողմի վրա քաշված չի մնա։ Այդ պատճառով բելառուսական բանակին պետք է զսպել, լարված պահելով արևմտյան սահմաններում»,-ասել է Լուկաշենկոն, Պաշտպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ։

«Հավանաբար Արևմուտքում անհանգստանում են, որ մենք փախստականների քիչ հոսք ունենք և այդ մարդկանց օգտագործում են, որպեսզի լուծեն իրենց ներքին խնդիրները և մեզ պահեն լարվածության մեջ»,- Բելառոսի նախագահի խոսքերը մեջբերում է БелТА գործակալությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում